Եհովայի վկաներ. «Դիտարան» ընկերության պաշտոնական Web–հանգույց

Գլխավոր էջ Beliefs Future Medical Topics Contact Us Publications Languages

Եհովայի վկաներ. ովքե՞ր են, ինչի՞ն են հավատում

Նախորդ էջ

Մենք ձեզ հրավիրում ենք

Ուրախ ենք, որ հնարավորություն ունեցանք Ձեզ դիմելու այս գրքույկի էջերից։ Հուսով ենք՝ Ձեզ հաճելի էր ավելին իմանալ Եհովայի վկաների մասին։ Հրավիրում ենք Ձեզ այցելելու Ձեր մոտակայքում գտնվող Թագավորության սրահ և անձամբ տեսնելու, թե ինչպես են անցկացվում մեր հանդիպումները։ Կտեսնեք նաև, թե ինչպիսի ջանքեր են գործադրվում Քրիստոսի Թագավորության ներքո երկրի վրա դրախտային կյանքի մասին բարի լուրը մարդկանց հաղորդելու համար։

Խոստացողը Աստված ինքն է, քանզի Աստվածաշունչն ասում է. «Նորա խոստմունքի պէս՝ նոր երկնքի եւ նոր երկրի ենք սպասում. որոնցում արդարութիւն է բնակվում» (Բ Պետրոս 3։13)։ Այս խոսքերը գրի առնվելուց հետո դարեր են անցել։ Կատարվելու ժամանակն արդեն մոտ է, ինչի մասին և վկայում է աշխարհի ներկայիս իրավիճակը։

«Հոգ տանենք միմեանց՝ սիրոյ եւ բարի գործերի յորդորելով,— գրել է Պողոս առաքյալը,— եւ զանց չառնենք մէկտեղ հաւաքուելը.... և այդ այնքան աւելի, որքան տեսնում էք Տիրոջ օրուայ մօտենալը» (Եբրայեցիս 10։24, 25, ԷԹ)։ Խրախուսում ենք Ձեզ ընդունել Պողոս առաքյալի խորհուրդը և սիրով հրավիրում ենք մեր ժողովի հանդիպումներին։

Ցանկանո՞ւմ եք, որ ձեզ այցելեն։

 

Հրատարակվել է 2002 թ.–ին

Գլխավոր էջՎերևՆախորդ էջ

Copyright © 2006 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania. All rights reserved.